Շինշիլայի Հիմնական Հիվանդությունները
Սնկային Հիվանդություններ (Տեղային մազաթափություն)
Կանխարգելումը՝
- Պահպանել ֆերմայում և վանդակներում իդեալական մաքրություն
- Լողացնել կենդանիներին ֆունդիցիդ բաղադրությամբ ցեոլիտային ավազով
- Պարբերաբար աղտահանել ֆերման և վանդակները աղտահանիչ լուծույթով (խորհուրդ է տրվում օգտագործել Глютекс կամ Бровадез +)
- Խորհուրդ է տրվում ֆերմայում տեղադրել հակաբակտերիալ րեցիկուլյառ լամպ (փակ տեսակի)
- Թույլ չտալ խոնավությունը անցնի 60% շեմը
Բուժումը՝
- Մշակել մազաթափված հատվածը Фунгин форте սփրեյով
- Մեկուսացնել հիվանդ կենդանուն
- Աղտահանել վանդակները
Փորկապություն
Հիմնական պատճառները և Կանխարգելումը՝
- Հետևեք կերին և կերային հավելումներին, նոր սննդակարգի անցնելիս եղեք զգուշավոր, անցեք աստիճանաբար և հետևեք արձագանքին կենդանու օրգանիզմի կողմից
- Փորկապություն կարող է առաջանալ ոչ բավարար մանրաթելերի (ծառի ճյուղեր) և անաէրոբային բակտերիաների (խոտ) պարունակությունից սննդակարգում
- Ջրի ոչ պատշաճ մատակարարում՝ հնարավոր է ջրխմոցը խցանված է, կամ ջրի մատակարարման համակարգում օդ է առաջացել
- Հենդանին ապրում է պասիվ՝ անշարժ կերպ
Բուժումը
- Կենդանուն պետք է դրդել լինել առավել շարժուն, կարող եք մի առ ժամանակով հանել վանդակից, թողնել ազատության մեջ
- Կենդանուն հարկավոր է կերակրել՝ թարմ խնձորով, սալորաչրով, առավել ծանր դեպքերում բարձր յուղային բաղադրությամբ սնունդով՝ օրինակ արևածաղկի սերմ, կտավատի սերմ, որոշ դեպքերում բուսական յուղ (ձեթ)
- Այն դեպքերում, երբ կենդանու մոտ նկատվում է փքվածություն, գազերի կուտակում հարկավոր է կենդանուն պարկացնել ափի մեջ (դեմքով դեպի դուրս, և շատ նուրբ շարժումով մերսել փորի վերևի հատվածից միջև հետանցքը 10-15 րոպե )
- Առավել ծանր դեպքերում, երբ կենդանին թուլացած է, հրաժարվում է սննդից, հարկավոր է ներարկիչով կերակրել և խմացնել, կարող եք խմացնել քիչ քանակությամբ գյլուկոզա պարունակող ջրով
- Регулякс դեղամիջով
Փորլուծություն
Հիմնական պատճառները և Կանխարգելումը՝
- Հետրեք կերին և կերային հավելումներին, նոր սննդակարգի անցնելիս եղեք զգուշավոր, անցեք աստիճանաբար և հետևեք արձագանքին կենդանու օրգանիզմի կողմից
- Ուշադրություն դարձրեք վերջին շրջանում, ինչ է փոխվել կենդանու սննդակարգում, կամ առօրյայում
- Սթրես՝ վախ, անհանգստություն։ Հնարավոր է աղմուկ, նոր միջավայր, նոր հոտ, այլ կենդանիների/միջատների առկայություն ֆերմայում, նոր կեր կամ կերային հավելումներ
- Չափազանց շատ յուղային բաղադրությամբ կեր կննդակարգում, կարող է շատ եք կերակրում պոպոքով, արևածաղկի սերմերով, կտավատի սերմաերով և այլն
- Ուշադիր եղեք խոտին, խուսափեք բորբոսից, քիմիկատներից և գայլուկ կոչվող մոլախոտից
Բուժումը
- Հանել կերը ռացիոնից, կերակրել միայն խոտով մինջ վերականգնումը
- Կենդանուն կարող եք տալ նռան կեղև, նռան կեղևից ստացված թուրմ,
- Խատուիկի կամ երիցուկի թուրմ
- Смекта դեղամիջոց (փաթեքի 1/5 մասը բացել քիչ քանակությամբ ջրով և խմացնել կենդանուն ներարկիչով օրը 2 անգամ)