Մեր Մասին

Հիմնադրման առաջին իսկ օրվանից Հայաստանի Շինշիլաբույծների Ընկերակցությունը ծավալուն ջանքեր եւ ահռելի ֆինանսական միջոցներ է ներդրել Հայաստանում շինշիլաբուծությունը զարգացնելու ու ապագայում հիմնական գյուղատնտեսական ոլորտի վերածելու ուղղությամբ։ Մենք աշխատել ենք ոլորտում ապահովել ազատ, թափանցիկ եւ նեռարական մրցակցություն։ Մեր կարճատև գործունեության ընթացքում արդեն իսկ հասցրել ենք ունենալ մի շարք կարեւորագույն ձեռքբերումներ թէ Հայաստանում թէ արտասահմանյան շուկաներում ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության աջակցությամբ։

Այսօր մենք ունենք բարձր որակավորում ունեցող մասնագիտական եւ աշխատանքային թիմ, որը ուսումնասիրելով միջազգային փորձը եւ առկա գիտատեխնիկական բազան ձգտում է Հայաստանում գործող տնտեսությունները վերածել որակյալ եւ բարձր պահանջարկ վայելող կենդանեներ ունեցող տոհմային տնտեսությունների։

Մենք ծախսում ենք մեր մտավոր, նյութական ռեսուրսները, մեր թիմի պոտենցիալը եւ ժամանակը ոլորտը զարգացնելու բոլոր հնարավոր ուղղություններով։ Այժմ ակտիվ քայլերով հիմնում ենք Հայաստանում Առաջին Շինշիլայի մորթու վերամշակման արտադրամասը։

Այսօր մենք ոլորտում զբաղեցնում ենք գերիշխող դիրք՝ ունենք 120-ից ավել տնտեսություն Ընկերակցության կազմում, սպասարկում ենք առավել քան վեց հազար գլխաքանակ կենդանի։

Մեզ վստահում են, մենք աշխատում ենք․․․