fbpx

Blog

Խորհուրդներ

Շինշիլայի Հիմնական Հիվանդությունները

Սնկային Հիվանդություններ (Տեղային մազաթափություն)

Կանխարգելումը՝ 

  1. Պահպանել ֆերմայում և վանդակներում իդեալական մաքրություն
  2. Լողացնել կենդանիներին ֆունդիցիդ բաղադրությամբ ցեոլիտային ավազով
  3. Պարբերաբար աղտահանել ֆերման և վանդակները աղտահանիչ լուծույթով (խորհուրդ է տրվում օգտագործել Глютекс կամ Бровадез +)
  4. Խորհուրդ է տրվում ֆերմայում տեղադրել հակաբակտերիալ րեցիկուլյառ լամպ (փակ տեսակի)
  5.  Թույլ չտալ խոնավությունը անցնի 60% շեմը

Բուժումը՝

  1. Մշակել մազաթափված հատվածը Фунгин форте սփրեյով
  2. Մեկուսացնել հիվանդ կենդանուն 
  3. Աղտահանել վանդակները

Փորկապություն

Հիմնական պատճառները և Կանխարգելումը՝

  1. Հետևեք կերին և կերային հավելումներին, նոր սննդակարգի անցնելիս եղեք զգուշավոր, անցեք աստիճանաբար և հետևեք արձագանքին կենդանու օրգանիզմի կողմից
  2. Փորկապություն կարող է առաջանալ ոչ բավարար մանրաթելերի (ծառի ճյուղեր) և անաէրոբային բակտերիաների (խոտ) պարունակությունից սննդակարգում
  3. Ջրի ոչ պատշաճ մատակարարում՝ հնարավոր է ջրխմոցը խցանված է, կամ ջրի մատակարարման համակարգում օդ է առաջացել
  4. Հենդանին ապրում է պասիվ՝ անշարժ կերպ

Բուժումը

  1. Կենդանուն պետք է դրդել լինել առավել շարժուն, կարող եք մի առ ժամանակով հանել վանդակից, թողնել ազատության մեջ
  2. Կենդանուն հարկավոր է կերակրել՝ թարմ խնձորով, սալորաչրով, առավել ծանր դեպքերում բարձր յուղային բաղադրությամբ սնունդով՝ օրինակ արևածաղկի սերմ, կտավատի սերմ, որոշ դեպքերում բուսական յուղ (ձեթ)
  3. Այն դեպքերում, երբ կենդանու մոտ նկատվում է փքվածություն, գազերի կուտակում հարկավոր է կենդանուն պարկացնել ափի մեջ (դեմքով դեպի դուրս, և շատ նուրբ շարժումով մերսել փորի վերևի հատվածից միջև հետանցքը 10-15 րոպե )
  4. Առավել ծանր դեպքերում, երբ կենդանին թուլացած է, հրաժարվում է սննդից, հարկավոր է ներարկիչով կերակրել և խմացնել, կարող եք խմացնել քիչ քանակությամբ գյլուկոզա պարունակող ջրով
  5. Регулякс դեղամիջով

Փորլուծություն

Հիմնական պատճառները և Կանխարգելումը՝

  1. Հետրեք կերին և կերային հավելումներին, նոր սննդակարգի անցնելիս եղեք զգուշավոր, անցեք աստիճանաբար և հետևեք արձագանքին կենդանու օրգանիզմի կողմից
  2. Ուշադրություն դարձրեք վերջին շրջանում, ինչ է փոխվել կենդանու սննդակարգում, կամ առօրյայում
  3. Սթրես՝ վախ, անհանգստություն։ Հնարավոր է աղմուկ, նոր միջավայր, նոր հոտ, այլ կենդանիների/միջատների առկայություն ֆերմայում, նոր կեր կամ կերային հավելումներ
  4. Չափազանց շատ յուղային բաղադրությամբ կեր կննդակարգում, կարող է շատ եք կերակրում պոպոքով, արևածաղկի սերմերով, կտավատի սերմաերով և այլն
  5. Ուշադիր եղեք խոտին, խուսափեք բորբոսից, քիմիկատներից և գայլուկ կոչվող մոլախոտից

Բուժումը

  1. Հանել կերը ռացիոնից, կերակրել միայն խոտով մինջ վերականգնումը
  2. Կենդանուն կարող եք տալ նռան կեղև, նռան կեղևից ստացված թուրմ, 
  3. Խատուիկի կամ երիցուկի թուրմ 
  4. Смекта դեղամիջոց (փաթեքի 1/5 մասը բացել քիչ քանակությամբ ջրով և խմացնել կենդանուն ներարկիչով օրը 2 անգամ)

Տեսնել Ավելին Շինշիլաբույծի Ձեռնարկում

Խորհուրդներ

Շինշիլայի Կերը

Որակյալ եւ գրագետ կազմված կերը ապահովում է ոչ միայն կենդանու առողջ աճը, ամուր իմունային համակարգը, դրականորեն նպաստում վերարտադրողական համակարգի վրա, այլև նպաստում է կենդանու մորթու որակին, խտությանը, վարքին և տրամադրությանը։ Պետք է նաև հիշել, որ Շինշիլան օժտված է չափազանց զգայուն աղեստամոքսային համակարգով եւ նյութափոխանակությամբ, ուստի չափազանց կարևոր է կենդանուն կերակրել գրագետ համակցված գրանուլներով։


Մեր արտադրած կերի բաղադրատոմսը հիմնված է միջազգային լավագույն փորձի եւ մեր անձնական երկարատև ուսումնասիրությունների վրա, այն արժանացել է դրական գնահատակաների բազմաթիվ մասնագետների կողմից արտերկրում։

Կերի մեկ կիլոգրամը արժե 350 դրամ։

Կերը կարող եք ձեռք բերել 3-րդ մասում , Հայրենիք Տոնավաճառի հարևանությամբ գտնվող Կենդանիների Մոլորակ խանութսրահից։  (15 Garegin Nzhdeh St, Yerevan 0026 ):