Շինշիլաբույծի ձեռնարկ

Կայքում զետեղված լուսանկարները եւ հոդվածները համարվում են Շինշիլաբույխների Հայկական Ընկերակցության Մտավոր սեփականություն, ենթակա չեն տարածման կամ բեռնման առանց ՀՇԱ կողմից տրամադրված գրավոր համաձայնության։

Հիմնական Պայմաններ

Ստորև կետերը յուրաքանչյուր շինշիլաբուծական ֆերմայի ոսկյա կանոններն են, դրանք չպահպահելու դեպքում, դուք ոչ միայն չեք հասնի ցանկալի արդյունքի, այլև կունենաք գլխաքանակի անկում։

  1. Ջերմաստիճանի միջակայքը՝ 15-20 աստիճան
  2. Խոնավությունը՝ առավելագույնը 60%, նվազագույնը՝ 30%
  3. Գրագետ ներդրված օդափոխության համակարգ
  4. Մեկ սեռահասուն կենդանու հաշվարկով անհրաժեշտ օդի ծավալը՝  նվազագույնը 0.25 մետր խորանարդ /օդափոխվող տաս խորանարդ մետրի դեպքում առավելագույնը 100 կենդանի/
  5. Կերի և պարագաների համար անհրաժեշտ առանձնացված տարածք
  6. Վանդակների և պարագաների պարբերաբար մաքրություն և կենդանիների ցեոլիտային լոգանք /նվազագույնը 3 օրը մեկ անգամ/
  7. Ռացիոնով կերի նվազագույնը մեկ շաբաթվա պաշարի առկայություն
  8. Անվտանգ և ցերեկային լույսի աղբյուրով ապահովված առանձնացված տարածք, որտեղ բացառված են կրծողների, վնասատուների և տնային կենդանիների ու թռչունների մուտքի հնարավորությունը
  9. Հակահրդեհային միջոցների և ախտահանող նյութերի առկայություն:
  10. Ընտանիքներում բացառել արյունակցական զուգավորումները նվազագույնը չորս սերունդ հեռավորությամբ
  11. Պահպանել տոհմային բուծման համար անհրաժեշտ պայմանները և վարել տոհմաբանության մատյան, որում ներառված են յուրաքանչյուր կենդանու տոհմային համարը, ծննդյան օրը, սեռը, ծնվելու պահին քաշը, ծնակիցների քանակը, պապը, տատը, հայրը, մայրը, նշումներ քաշաճի և առողջության վերաբերյալ:
  12. Պահպանել կատարյալ մաքրություն
  13. Բացառել օտար մարդկանց մուտքը տնտեսություն
  14. Կրել ձեռնոցներ, դիմակներ ֆերմայում աշխատելիս
  15. Չաղմկել, չծխել ֆերմայում

Հիշեք, շինշիլան Նուրբ եւ Զգայուն կենդանի է, որի հետ շփվելիս պետք է լինել զգույշ, ուշադիր եւ հոգատար։

Լուսանկարը հանդիսանում է Շինշիլաբույխների Հայկական Ընկերակցության Մտավոր սեփականություն, ենթակա չէ տարածման կա բեռնման առանց գրավոր համաձայնության

Խոսաբույսերից պատրաստված հավելում հիմնական կերին (Հատուկ Խառնուրդ)

Առողջ ծնելիության եւ հետագա կերակրման համար անրաժեշտ միկրոտարրերի, վիտամինների բացը լրացնելու համար խորհուրդ է տրվում շաբաթական մեկ օր կենդանիներին կերակրել հետևյալ կերային հավելումով։
Ուստի խորհուրդ ենք տալիս պատրաստել այս հավելյալ սննդային խառնուրդը կերակրող մայրերի համար։
Բաղադրիչներ՝
1․ Եղինջ (крапива) չորացրած – 2 Ճաշի գդալ
2․ Անանուխ (мята) չորացրած – 1 թեյի գդալ
3․ Վարսակի փաթիլներ Овсянка (Геркулес) – 1 ճաշի գդալ
4․ Կաթ չոր (առանց շաքարի) – 1 թեյի գդալ
5․ Չամիչ 1 հատ
6․ (հնարավորության դեպքում) – ազնվամորու չոր տերևներ – 1 ճաշի գդալ
• Լավ խառնել
• Տալ կեդանուն առանձին ամանով օրական 1 ճաշի գդալ 2-3 օր ծնելու պահից սկսած։


Ինչպե՞ս գրագետ զույգեր ձևավորել ձեր տնտեսությունում։

Յուրաքանչյուր տնտեսվարող վաղ թէ ուշ բախվում է նոր ընտանիքներ ձևավորելու խնդրին, բայց ոչ բոլորն են դա անում ճիշտ կերպով։ Այսպիսով, մենք կփոխանցենք ձեզ մեր փորձն ու գիտելիքները տվյալ գործում։
Ամենակարևորը, որ պետք է հիշել դա այն է, որ շինշիլան որպես դոմինանտ է ճանաչում էգին, ուստի մենք ունենք խնդիր գոհացնել էգին։ 
Ապագա զույգերին ընտրելիս պետք է հստակորել հետևել ստորև կետերին՝
1) Էգը պետք է լինի նվազագույնը 8-9 ամսական՝ այսինքն լինի սեռաասուն եւ ամրակազմ։
2) Էգը պետք է ունենա ավելի բաց գույնի մորթի, քան որձը, կարևոր է ընտրել սառը երանգ ոնեցող էգի։
3) Պետք է ընտել էգ այնպիսի մորից, որը ունենում է շատ ձագեր եւ կարողանում է նրանց խնամել (այսինքն եթե ձեր ընտրած էգի մայրը ունեցել է 1-2 ձագ, որոնց չի կարողացել կերակրել, կամ նրանք սատկել են թերաճ լինելու պատճառով, այդ էգի գենը պետք չէ բերել մայրական կազմ, որը ձեր ֆերմայի կորիզն է)։ Էգը պետք է ունենա լավ ախորժակ եւ լավ սնվի, չլինի նիհար եւ պասիվ։ 
4) Ցանկալի է, որ որձը լինի հնարավորինս մուգ, ունենա խիտ մորթի՝ երանգները լավ, հստակ արտահայտված, մեջքի մուգ գոտին ունենա հստակ, ուղիղ սահմաններ, փորը լինի հնարավորինս ճերմակ եւ եզրերը ուղիղ արտահայտված։ 
5) Որձը պետք է լինի տարիքով ավելի մեծ (նվազագույնը 10-11 ամսական՝ այսինքն հասած լինի իր առավելագույն չափսերին), առույգ, շատ աշխույժ եւ առողջ։
6) Երբ ընտրեք էգ եւ որձ, որոնք համապատասխանում են վերոնշված կետերին, նրանց հանեք իրենց վանդակներից, տեղափոխեք նոր իրար կողք գտնվող, ցանցով առանձնացված վանդակներ, որպեսզի կենդանիները կարողանան շփվել միմյանց հետ, տեսնել իրար, հոտոտել և այլն։ Պահեք այդպես 3-5 օր։
7) 5 օրից էգին տեղափոխեք որձի վանդակ (սա կարևոր է, երբեք որձին չդնեք էգի վանդակում, քանի որ դա իր տարացքն է, իսկ ինչպես հիշում եք էգը դոմինանտ է, այսպիսով՝ էգին որձի տարածք տեափոխելիս մենք մեղմում են էգի գերակայությունը)։ Երբ տեղափոխեք, մի քանի րոպե (10-15) հետևեք կենդանիների վարքին, եթե նրանք սկսում են հոտոտել միմյանց, չեն ցուցադրում ակնհայտ պաշտպանողական վարք, մի առ ժամանակ անց կրանք իրար կողք-կողքի քնած են, հանգիստ կարող եք համարել ընտանիքը ձևավորված, սպասեք ձագուկների։
8) Հնարավոր է, որ կենդանիները չընդունեն միմյանց, հոգ չէ, կրկնեք նույն գործընթացը այլ կենդանիների հետ։ 


Մասուրի մասին

Մասուրը համարվում է շինշիլաներին տրվող ամենատարածված վիտամինային հավելումը հիմնական կերին։ Սակայն կա երկու շատ կարևոր հանգամանք, որոնք պարտադիր կերպով պետք է հաշվի առնել կենդանուն մասուրով կերակրելուց։
Թեև մասուրը հարուստ է օգտակար բաղադրությամբ, այն ունի միզամուղ ազդեցություն, մեզի հետ կենդանու օրգանիզմից մասուրը նաև դուրս է մղում մեծ քանակությամբ կալցիում, ուստի մասուր տալուց առաջ հարկավոր է մեկ հաբ կալցիգլյուկոնատ տալ շինշիլային կրծելու համար։ Նշված պատճառով ցանկալի չէ մասուր տալ կերակրող մայրերին, քանի որ կերակրման շրջանում կալցիումը շատ կարեւոր դեր է խաղում թէ՝ մոր, թէ՝ ձագի օրգանիզմում։ 
Շատ կարեւոր է մասուրը տալուց առաջ լավ մաքրել սերմնահատիկներից եւ չորացնել։ Հիշեք, թույլատրելի է շաբաթական 1-2 անգամ տալ մեկական մասուր յուրաքանչյուր կենդանուն, բայց ոչ ավել։


Կենդանիների մազաթափության հիմնական պատճառները

Կենդանիների մոտ մազաթափության առաջացման հիմնական պատճառները հանդիսանում են տարատեսակ սնկային հիվանդությունները։ 
Կա մի քանի պատճառ, թէ ինչու են կենդանիները վարակվում սնկային հիվանդություններով՝ 1) ֆերմայի եւ/կամ վանդակի ոչ պատշաճ սանիտարա-հիգիենիկ պայմաններն են, կամ ֆերմայում/վանդակում խոնավությունը անթույատրելի բարձր է։ 2) Վարակը կարող է մուտք գործել եւ տարածվել առողջ ֆերմայում դրսից, օրինակ՝ ֆերմերի հագուստից, կամ ձեռքերից։ 3) Կենդանին տարել է սթրես, կամ ունի թույլ իմունային համակարգ, եթե անգամ ֆերմայում կամ վանդակում կան սնկային հիվանդություններ առողջ եւ ուժեղ կենդանու վարակվելու հավանականությունը փոքր է։ 
Ինչպես բուժել եւ գրակետ պրոֆիլակտիկա իրականացնել ֆերմայում սկնային վարակների դեմ՝
1) Մանրակրկիտ աղտահանեք կենդանու վանդակը բրովադես + լուծույթով (10 միլիլիտր մեկ լիտր ջրին)։
2) Մի լողացրեք կենդանուն 7-10 օրվա ընդացքում։
3) Մշակեք մազաթափված հատվածները օրը 2 անգամ (առավոտյան եւ երեկոյան) 7-10 օր կլոտրիմազոլ սպրեյով կամ ֆունգին ֆորտե սպրեյով։
4) Ավելացրեք բնական վիտամինային հավելումներ կենդանու սննդակարգում (կարդացեք մեր նախորդ հոդվածները չրերի մասին)։
Պրոֆիլակտիկայի համար կարող եք ավելացնել 1 հաբ ցանկացած հակասնկային միջոց (փոշիցված վիճակում) 1 կգ․ ցեոլիտային ավազին, կամ 1 թեյի գդալ սննդային ծծումբ 1 կգ ավազին (շատ լավ, հավասարաչափ խառնեք՝ որպեսզի չմնան ծծմբի գնդիկներ, նույնիկ աննշան)։ 
Ցանկալի է տարացքում տեղադրել փակ տեսակի հակաբակտերիալ լամպ։
Կատարեք այս բոլոր գործողությունները, շուտով կենդանին կառողջանա իսկ մազածածկույթը կվերականգնվի։

Փայտ պարունակող սնունդը շինշիլայի կերակրացանկում։

Չափազանց կարևոր է շինշիլայի ամենօրյա սննդակարգում ընդգրկել փայտատեսակներ՝ ճյուղեր, փայտի կտորներ եւ այլն։ Սա անրաժեշտ է ոչ միայն այն պատճառով, որ փայտը իր բաղադրության մեջ պարունակում է մի շարք կենդաու համար առողջարար սննդանյութեր, վիտամիններ, միներալներ եւ չափազանց կարեւոր մանրաթելեր, այլ նաև ապահովում է կենդանու կրծելու բնազդի բավարարումը։ 
ծառերի եւ թփերի հետևյալ տեսակները կարող եք տալ ձեր կենդանուն (միայն չորացված վիճակում)՝
խնձորենի, ուռենի, բարդի, չիչխան, ակացիա, տկողին (պնդուկի ծառ)։ կարող եք նաև կերակրել մալինայի եւ մասուրի չոր տերևներով։ 
Չի կարելի օգտագործել քաղաքում, կամ ճանապարհին կից աճող ծառերը, կտրեք ճյուղերը էկոլոգիապես մաքուր վայրերից։ Ուշադիր եղեք – որպեսզի ծառը հիվանդ չլինի, բացակայեն բորբոսասնկերը։ Ծառի ճյուղերը հարկավոր է չորացնելուց առաջ լավ լվանալ եռման ջրում։ 
Չի կարելի տալ հետևյալ ծառատեսակները՝ (նաև թեփի տեսքով) ցիտրուսային, փշատերև (хвойные), խեժ պարունակող ծառեր (սալոր, բալ, ծիրան և այլն։), թխնի (клен), կաղնի։
Ուշադիր եղեք, որ ճյուղերը կամ փայտը երկար վանդակում մնալուց հետո չնեխի կամ փտի։ 


Չիչխանի եւ Ունաբի մասին

Կարևոր և չափազանց օգտակար պտուղների մասին, որոնք կարող եք տալ ձեր շինշիլաներին, խոսքը Չիչխանի եւ Ունաբի մասին է։
Սկսենք Չիչխանից (Облепиха)՝
Հոկտեմբեր ամիսը չիչխանի ակտիվ բերքավաքի շրջան է, թէ՝ շուկայում, թէ՝ Երևան-Սեվան մայրուղում այն առատորեն վաճառվում է։ Չիչխանը դրականորեն նպաստում է շինշիլաների թէ ֆիզիկական առողջությանը թէ արտաքին տեսքին, այն հարուստ է վիտամիններով, միներալներով, մանրաթելերով եւ կարոտիններով։ Չինչխանը, շնորհիվ իր հարուստ բաղադրության որակապես լավացնում է կենդանու մորթին եւ ամրացնում ատամները, դրականորեն ազդում իմունային համակարգի վրա։ Չիչխանի պտուղներից բացի, կարեւոր է կենդանուն տալ նաև չոր մաքրած ճյուղերը, այն նույնպես հարուստ է իր բաղադրությամբ, բացի այդ կենդանու ատամնային կարուցվածքի առանձնահատկությունները պահանջում են, որ նա մշտապես ունենա կրծելու բան, իսկ ակտիվ բնավորությունը պահանջում է զբաղմունք։ 
Հիշեք թէ պտուղները, թէ ճյուղերը պետք է տալ շինշիլային բացառապես չոր վիճակում։
Ունաբ՝
Ունաբը, կամ զսպենու պտուղները (унаби, зизифус, китайский финик) դրականորեն ազդում են կենդանու վերարտադրողական ֆունկցիայի վրա, խթանում են սերմազատումը, ինչը շեշտակիորեն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը եւ հավանականորեն մեծացնում ձագերի քանակը։ Պտուղը հարկավոր է չորացնել, կենդանուն տալ շաբաթական 1-2 անգամ փոքր կտոներով (5-10 գրամ)
ՀԻՇԵՔ՝ ցանկացած նոր հավելում տալիս, նախ տվեք քիչ քանակությամբ, համոզվեք, որ կենդանու օրգանիզմը դրականորեն է արձագանում նորությանը եւ խնդիրներ չեն առաջանում, որից ետո կարող եք մթերքը ավելացնել կենդանու սննդակարգում։

Ի՞նչ չի կարելի կամ ցանկալի չէ անել շինշիլաների հետ

Կանրադառնանք այն ամենին, ինչ չի կարելի կամ ցանկալի չէ անել շինշիլաների հետ, նաև որ մթերքներն են, որ պետք է բացառվեն կենդանու սննդակարգից։
Այսպիսով՝ Շինշիլաներին կարելի է լողացնել բացառապես Ցեոլիտի փոշու մեջ շաբաթական 3-4 անգամ 15-30 րոպե տևողությամբ։ Չի կարելի շինշիլային լողացնել ջրի մեջ, կամ սովորական ավազի մեջ։ 
Չի կարելի կենդանուն պահել փոքր, նեղ վանդակում՝ շինշիլան շարժուն և ակտիվ կենդանի է, նրան բավական տարածություն է պետք թռչկոտելու և վազվելու համար, ընդունված ստանդարտները վանդակի չափսերի մասին հուշում են, որ բարձրությունը պետք է լինի 40սմ․ խորությունը եւ լայնությունը՝ 50սմ։ Ցանկալի է, որ կենդանին գտնվի ոչ անմիջապես թեփի վրա, այլ մանր (1х1) ցանցի, ինչը կապահովի վանդակի սանիտարահիգիենիկ պայմանները։
Շինշիլան, որը բուծվում ֆերմայում պետք է ապրի հնարավորինս մեկուսացված ցանկացած մարդու հետ փոխհարաբերությունից, ուստի ցանկալի չէ հաճախակի բացել վանդակի դուռը, հանել կենդանուն, խաղալ նրա հետ, հիշեք՝ 1) այդ ամենը ավելորդ սթրես է կենդանու համար, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա առողջության վրա, 2) ամեն հպումը, շոյումը և այլնը վնասում է կենդանու նուրբ մորթին։
Չի կարելի խաղտել ընդունելի ջերմաստիճանը (15-20 աստիճան) կամ խոնավությունը (առավելագույնը 60%)։
կենդանին պետք է հեռու լինի քամուց, այդ թվում օդորակիչիչ և օդափոխման համակարգից առաջացած։ Կենդանին չպետք է գտնվի արևի ուղիղ ճառագայթների տակ։ 
Եթե տանը կամ տնտեսությունում կան այլ կենդանիներ, օրնակ՝ շներ, կատուներ, ծովախոզուկ, հավեր, նապաստակներ, կովեր, գառներ եւ այլն, հարկավոր է բացառել այդ կենդանիների ցանկացած շփումը շինշիլաների հետ, իսկ խնամողը այլ կենդանու հետ շփումից հետո պետք է լվանա ձեռքերը, հնարավորության դեպքում նաև փոխի հագուստը շինշիլաների մոտ մտնելիս։
Սննդի մասին՝
Հիշեք՝ Չի կարելի կերակրել շինշիլային ցանկացած այլ կերով, որը նախատեսված չէ կոնկրետ շինշիլաներին կերակրելու համար, օրինակ՝ չի կարելի տալ նապաստակի կամ ծովախոզուկի կեր։ 
Չի կարելի շինշիլային կերակրել ոչ մի թարմ սննդով, օրինակ՝ թարմ խոտ, կամ միրգ։ 
Չի կարելի շինշիլային տալ ցանկացած միակորիզ մրգի չիր, օինակ՝ ծիրան, դեղձ, սալոր նաև չի կարելի տալ տանձ։
Միշտ հիշեք, ցանկացած նոր սնունդ տալուց, օրինակ ընկույզ (ընկույզը տվեք շատ զգույշ, շատ հազվադեպ եւ շատ քիչ), տվեք փոքրիկ կտոր եւ հետևեք թէ ինչպես է այն ընդունում կենդանու օրգանիզմը։
Պահեք ձեր շինշիլաներին գրագետ, և այս գործունեությունը միայն դրական արդյունք կունենա։


Շինշիլաների հիմնական հիվանդությունները եւ անկումը

Շատերդ քաջատեղյակ եք, որ շինշիլաների հիմնական հիվանդությունները եւ անկումը պայմանավորված է նուրբ եւ զգայուն աղեստամոքսային համակարգի հետ։ Ամենից հաճախ հանդիպող խնդիրները փորկապությունը և փորլուծությունն է, այս խնդիրները հիմնականում առաջանում են մի շարք պատճառներով՝
Առավել տարածված պատճառը դա ֆիզիկական կամ հոքեկան սթրեսն է։ Ֆիզիկական սթրեսի կենդանին կարող է ենթարկվել կերի, հավելումների, խոտի անհամապատասխան բաղադրությունից, կերի կամ հավելումների կտրուկ փոփոխումից և այլն, ընդ որում այս պատճառով պայմանավորված խնդիրները կարող են ծագել ֆերմայում բուծվող ոչ բոլոր կենդանիների մոտ։ 
Եթե նկատել եք կենդանու մոտ փորկապություն կամ փորլուծություն, ապա առաջին բանը, որ պետք է անել՝ մտածեք ինչն է փոխվել կենդանու սննդակարգում կամ առօրյաում՝ միգուցե նոր կերի եք անցել, կամ նոր տեսակի չիր եք տվել, կամ փոխել եք կերակրման եւ խնամքի ժամը։ Միգուցե օդափոխման համակարգը փչում է կենդանիների ուղղությամբ, կամ ֆերմայում կան այլ կրծողներ՝ օրինակ մկներ։
Հոքեկան սթրես կենդանին կարող է տանել վախից, որը հիմնականում առաջանում է աղմուկից եւ ապահովության զգացումի բացակայությունից։ 
Մեկ այլ աղեստամոքսային խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ոչ պատշաճ մաքրության ապահովումը, կենդանիների վանդակի եւ ֆերմայի հակասանիթարական վիճակը; 
Հաճախ հանդիպում ենք բորբոսնած կամ խոնավ խոտ ֆերմաներում, բորբոսնած կամ խոնավ թեփ։ Հիշեք՝ խոտը պետք է լինի դաշտի կամ սարի, խառը բաղադրությամբ լավ չորացված, չպարունակի փուշ և գայլուկ։ Չի կարելի շինշիլայի վանդակում լցնել կաղնու, եղևնու, բալի, ծիրանի, սալորի թեփ։ Վանդակը հարկավոր է մաքրել շաբաթական 3-4 անգամ, հիշեք՝ վանդակի միկրոկլիման հիանալի է տարատեսակ բակտերիաների եւ ինֆեկցիաների բազմացման համար։ 
Իսկ ի՞նչ անել, եքե այնուամենայնիվ կենդանին հիվանդացել է։ Առաջին քայլը՝ լավ մաքրեք եւ մանրէազրկեք վանդակը, հանեք կերը, փոխեք ջուրը, վանդակում թողեք միայն խոտ։ 
Փորկապության դեպքում կարող եք կենդանուն տալ թարմ խնձոր,ավելի լուրջ դեպքում բուսական յուղ խմացրեք ներարկիչով, հարկավոր է կատարել մերսում՝ կենդանուն դրեք ձեր ձեռքի մեջ, դեմքով դեպի ձեզ, մյուս ձեռքով մերսեք վզատակից միջև ներքև թույլ սեխմելով (կարծես հրում եք ստամոքսի պարունակությունը դեպի դուրս)։ 
Փորլուծության դեպքում առաջին օգնություն է նռան չորացված կեղևը կամ նռան կեևի թուրմը։ Կենդանուն կարող եք տալ նաև ակտիվացված ածուխ։ 


Գազարի մասին

Չորացված գազարը համարվում է խնձորից հետո ամենագերադասելի բնական հավելումը հիմնական կերին շինշիլայի սննդակարգում։ Գազարը ունի հարուստ վիտամինային, կարոտինային եւ հանքային կազմ, որը բարենպաստ կազդի կենդանու թէ՝ առողջության, թէ՝ արտաքինի, թէ՝ տրամադրության վրա, նամանավանդ ձմեռային շրջանում, այնպես որ պահեստավորեք ձմեռային պաշար։
Մենք խորհուրդ ենք տալիս շաբաթական 1 օր ընտրել, և տալ ձեր շինշիլաներին մեկական կտոր չորացված գազար (8-10 գրամ)․
Ինչպե՞ս չորացնել գազարը՝ 
Գազարը հարկավոր է լավ լվանալ, տեղափոխել եռացող ջրի մեջ, թողնել 15-20 րոպե, այնուհետև սառեցնել հոսող սառը ջրի տակ։ Գազարը հարկավոր է կտրատել օղակներով 0,5 սմ․ հաստությամբ, շարել մեկ շերտով ցանցի կամ սկուտեղի վրա եւ թողնել լավ հովացվող, արևի տակ վայրում։ 2-3 օրը մեկ հարկավոր է կտորները շրջել։ Ընդհանուր առմամբ ձեզ կպահանջվի 2-3 շաբաթ ժամանակ։ Չորացնելուց հետո պահել կտորից պարկի կամ այլ շնչող պատերով տարայի մեջ։ 


Խնձորի մասին

Խնձորը պետք է տալ միայն չորացված վիճակում, շաբաթական 1-2 անգամ, փոքր կտորներով (5-10 գրամ)։
Խնձորը հանդիսանում է մի շարք կարևոր միկրոէլեմենտների եւ վիտամինների աղբյուր ձեր շինշիլաների համար, որը իրենք ուտում են մեծ հաճույքով։ 
Եթե ունեք հնարավորություն, ապա չորացված խնձորի ճյուղեր դրեք (10-12 սմ երկարությամբ) շինշիլայի վանդակում։

Շաբաթը մեկ անգամ ջրին խառնել կալիումի պերմանգանատ (ստանալ ՇԱՏ թույլ վարդագույն հեղուկ)

Երկու շաբաթը մեկ անգամ ջրին խառնել խնձորի քացախ (ոչ տնական) 1 լիտրին 10 մլ․ չափաբաժնով