Նորություններ

Նոր պայմանագրերի կնքում

Հարգելի գործընկերներ եւ շինշիլաբուծությամբ հետաքրքրվող անձիք,

Որոշակի դադարից հետո մեր կազմակերպությունը վերսկսում է տոհմային կենդանիների վաճառքը, նոր պայմանագրերի կնքումը եւ պատրաստ է օգնել ոլորտով հետաքրքրվողներին կատարել առաջին՝ կարեւորագույն քայլերը նոր տնտեսություն ձևավորելու նպատակով։
Այսպիսով, ամեն երկուշաբթիից-ուրբաթ ժամը 12։00-17։00 մենք սիրով կընդունենք ձեզ մեր գրասենյակում Ք․ Աշտարակ, Բագավան #3 Հասցեում (խնդրում ենք նախօրոք գրանցվել զանգահարելով՝ 041-357-357 կամ 093-375-341 հեռախոսահամարներին)։ Մեր մասնագետները սիրով կներկայացնեն ձեզ համագործակցության հիմնական կետերը, ոլորտը, ոլորտի ու մասնավորապես շինշիլաբուծության առանձնահատկությունները, ֆերմայի հիմնման և կահավորմանն անրաժեշտ գործողությունները, կենդանիների բուծման, բուժման եւ բազմացման հիմնական կաննոները ինչպես հաև բոլոր ռիսկերն ու հեռանկարները։

Ինչու՞ ընտրել մեզ

  • Մենք վաճառում ենք Հայաստանում բուծված, տեղի բնակլիմայական պայմաններին, կերին-ջրին-օդին-խոտին ադապտացված, բարձրորակ տոհմային կենդանիներ մրցակցային արժեքով։
  • Մենք ունենք հարուստ աշխատանքային փորձ եւ խիստ-մասնագիտացված աշխատանքային թիմ, մեր անասնաբույժերը պատրաստ ենք 24/7 սկզբունքով խորհրդատվություն տրամադրել ցանկացած հարցով։
  • Մեր վերահսկողությամբ արտադրվում է արտասահմանում բարձր գնահատականների արժանացած, 100% բնական տեղական հումքից բաղկացած լիարժեք բաղադրությամբ գրանուլացված կեր։
  • Այսօր մեր կազմակերպությունը միակն է ՀՀ-ում, որը իրականացնում է շինշիլայի մորթու լիարժեք, գործարանային վերամշակում, այսպիսով՝ միակն է որ սպասարկում է շինշիլաբուծության ամբողջական  ցիկլը։
  • Մոտ ժամանակներում պլանավորում է վերսկսել պարբերական այցելությունները տնտեսություններ, սեմինարների եւ դասընթացների կազմակերպում արտասահմանից հրավիրված գիտնականների եւ մասնագետների մասնակցությամբ։
  • Մենք առաջարկում ենք իրական, փոխշահավեր պայմանագրային սկզբունքների հիման վրա երկարամյա համագործակցություն։
  • Այսօր մեր կազմակերպությանը անդամակցում են 150-ից ավել մինի-տնտեսություններ ողջ Հայաստանում, դարձեք մեր մեծ թիմի մի մասը։

Շտապեք գրանցվել առցանց, կամ հեռախոսազանգով

Վերջին շրջանում կատարած աշխատանքները, մեր ձեռքբերումները եւ մոտակա անելիքները՝

Հարգելի գործընկերներ,
Ցանկանում ենք համառոտ ներկայացնել վերջին շրջանում կատարած աշխատանքները, մեր ձեռքբերումները եւ մոտակա անելիքները՝
1) Ինչպես շատերդ քաջատեղյակ եք, Մեր կազմակերպությունը Հայաստանում առաջին եւ միակ կազմակերպությունն է, որը ներդրել է խոշոր եւ գերժամանակակից արդադրական հոսքագիծ շինշիլայի եւ այլ տեսակի մորթիների վերամշակման նպատակով։
2) Կազմակերպության արտադրանքը՝ վերջնական (կարի պատրաստ) մորթիները անցել են ԵԱՏՄ եւ ԵՄ անվտանգության եւ որակի համապատասխանեցման ընթացակարգերը, որի համար ստացել են համապատասխան լիցենզիաներ եւ որակի ու անվտանգության հավաստագրեր։
3) Մեր մորթիները հավանության են արժանացել Եվրամիության, ԱՊՀ, Ամերիկյան եւ Արաբական մի շարք երկրներում։
4) Մեր կազմակերպությունը շարունանական աշխատանք է տանում ուղղված մեր հսկողությամբ արտադրած կերի որակի առավելագույն բարելավմանը։
5) Մենք մեծ ներդրում ենք իրականացրել մեր պաշտոնական կայքում՝ shinshila.am, որտեղ տեղակայված է համապարփակ տեղեկատվություն թէ՛ մասնագիտական, թէ՛ փորձառու տեսակետից առ այն ամենի, ինչը կարող է հետաքրքրել շինշիլաբույծին, հորդորում ենք ձեզ մշտապես կարդալ եւ մշտապես հետևել կայքի թարմացումներին։ *Պաշտոնական կայքը եւ Ֆեյսբուքյան էջը դիտարկում ենք որպես հիմնական/պաշտոնական կապի միջոց տնտեսությունների հետ։
Մեր մոտալուտ ծրագրերը
1) Այսօր մեր հետ համագործակցող տնտեսությունները բուծում են բավական գլխաքանակի կենդանիներ կազմակերպության բնականոն գործունեությունը ապահովելու համար՝ չկա հումքի արտահանման խնդիր։ Ուստի, ներկայում մեր ջանքերը ուղղվելու են եղած գլխաքանակի որակական հատկանիշների առավելուգույն բարձրացմանը, ինչի առիթով մոտակա ամիսներին տեղի կունենան սեմինարներ, այցեր եւ այլ միջոցառումեր։
2) Շուտով կսկենք Աշուն 2019 մթերման փուլը՝ Հոկետմբեր-Նոյեմբեր ամիսներին։
3) Ներկայում մշակվում են նորացված պայմանագրեր հետագա համագործակցությունը կազմակերպելու նպատակով, որը կլինի հնարավորինս փոխշահավետ։
4) Օրերս կվերսկենք կենդանիների վաճառքը, նոր պայմանագրերի կնքումը եւ նոր տնտեսությունների ձևավորումը։
Հ․Գ․ Ամփոփում
• Ըստ նախկին մթերման արդյունքների, միանշանակ կարող ենք արձագանքել, որ ըստ կանխատեսումների մեր հետ համագործակցող տնտեսություններում բուծվող կենդանիների որակական հատկանիշները կայուն բարելավվում են։
• Որակյալ կեր՝ որը համապատասխանում է միջազգային ամենախիստ պահանջներին, ուստի ալյևս դադարեցված է արտասահմանից ներմուծված կերից կախվածությունը։
• Ներդրել ենք գերժամանակակից արտադրական ամբողջական հոսքագիծ, ՀՀ-ում որակյալ եւ մրցակցային մորթու արտադրություն ստանալու նպատակով։
• Ունենք խիստ մասնագիտացված աշխատակազմ։
• Ունենք զարգացած, գործին նվիրված ֆերմերային տնտեսությունների ցանց, ում հետ ունենք երկարամյա պտղատու համագործակցության տեսլական։
Մաղթում ենք մեզ բոլորիս ամենայն բարիք,
Հարցերի դեպքում զանգահարեք կամ գրեք մեզ՝
041-357-357, 093-375-341 կամ shinshila.am@gmail.com