Շինշիլա


Այս պահին Կազմակերպությունը ընդունում է պատվերների նախնական Հայտադիմում, այն կարող եք լրացնել մեր կայքում Պատվերի Հայտադիմում Բաժնում


Հիմնադրման առաջին իսկ օրվանից Մեր կազմակերպության հիմնական գերխնդիրը Հայաստանում շինշիաբուծության՝ որպես ինքնուրույն, համակարգային զարգացած գյուղատնտեսական ոլորտ ձևավորելն ու զարգացնելն էր։ Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ընտրվեց Լեհական ցանցային համագործակցության մոդելը, որը իրենից ներկայացնում է կենտրոնական համակարգող տնտեսության շուրջ ձևավորված շինշիլաբուծական մինի-ֆերմաների առողջ և բացառապես փողշահավետ համագործակցություն։  Այս մոդելը նպաստում է նախ հումքի տեսակետից անկախության, ցածր ռիսկայնության եւ տնտեսություններում փոխր գլխաքանակի բուծման հետ պայմանավորված՝ հնարավորիս հոգատար, գրագետ եւ անմիջական կենդանիների խնամք, միտված բարձր որակական հատկանիշներով մայրական կազմի ձևավորմանը։

Հիմնադրման առաջին իսկ օրվանից Մեր կազմակերպության հիմնական գերխնդիրը Հայաստանում շինշիաբուծության՝ որպես ինքնուրույն, համակարգային զարգացած գյուղատնտեսական ոլորտ ձևավորելն ու զարգացնելն էր։ Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ընտրվեց Լեհական ցանցային համագործակցության մոդելը, որը իրենից ներկայացնում է կենտրոնական համակարգող տնտեսության շուրջ ձևավորված շինշիլաբուծական մինի-ֆերմաների առողջ և բացառապես փողշահավետ համագործակցություն։  Այս մոդելը նպաստում է նախ հումքի տեսակետից անկախության, ցածր ռիսկայնության եւ տնտեսություններում փոխր գլխաքանակի բուծման հետ պայմանավորված՝ հնարավորիս հոգատար, գրագետ եւ անմիջական կենդանիների խնամք, միտված բարձր որակական հատկանիշներով մայրական կազմի ձևավորմանը։

Կար խնդիր Հայաստանում ապահովել կենդանիների առողջ, բարձրորակ եւ ամրակազմ մայրական կազով՝ այլ կերպ ասած կորիզով, որը զարգանալով՝ բացառապես պահպանելով խնամքի, բուժման, բուծման, կերակրման, բոնիտավորման եւ սելեկցիայի կարևորագույն նորմերը եւ կանոնները, հստակորեն հետևելով մեր ցուցումներին եւ խորհուրդներին կնպաստեր մեր կողմից պլանավորված արդյունքին։ Եկար քննարկումների եւ միջազգային կարգի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում կայացվեց որոշում Հայաստան ներմուծել կենդանիներ Ռուսաստանի Դաշնության Կովկասի տարածաշրջանից, բացառապես ցամաքով։ Որոշման հիմքում ընկած էր մի շարք կետեր՝ նախ, ինչպես հայտնի է Շինշիլան չափազանց նուրբ եւ զգայուն կենդանի է, ուստի կա խնդիր տեղափոխման ընթացքում կենդանու համար ապահովել հանգիստ, ցածր սթրեսային պայմաններ։ Մեկ երկրից մյուսը կենդանուն տեղափոխելիս, կենդանին ոչ միայն ենթարկվում է տեղափոխման սթրեսի, այլ նաև գենետիկական մակարդակում փոփոխությունների, որը պայմանավորված է բնակլիմայական պայմանների, կերի, օդի, ջրի եւ օդի փոփոխությամբ։

Լուսանկարը ՀՇԸ մտավոր սեփականությունն է, արգելվում է ներբեռնումը կամ տարածումը առանց ՀՇԸ կողմից գրավոր թույլտվության։

Այսպիսով Ռուսաստանի Կովկասյան տարածաշրջանից կենդանիներին ներկրելով, մենք, հաշվի առնելով աշխարհագրությունը, հնարավորինս մեղմացնում էինք ադապտացիոն պրոցեսի ընթացքը։ Կար մի կանխավարկած՝ թեև Եվրոպական երկրներում բուծվող կեդանիների որակական հատկանիշները ավելի բարձր էին, հակառակ ՀՀ-ում տարածված կարծիքի, բուծվում է նույն Շինշիլա լա Նիգեռա կամ Երկարապոչ շինշիլա ցեղատեսակը, ինչը նշանակում էր, որ բարձր որակը միայն գրագետ եւ երկարատև տքնաջան աշխատանքի արդյունքն էր։ Այսպիսով՝ ներկրելով առողջ կենդանիներ Ռուսաստանից, կազմակերպելով խնամքը եւ բուծումը միջազգային լավագույն փորձը հաշվի առնելով, մենք միանշանակ կստանանք բարձր որակի, միասեռ կենդանիներից կազմված գլխաքանակ ամբողջ հանրապետությունում։

Փորձը ցույց տվեց, որ երեք տարի առաջ կայացրած որոշումը ճիշտ էր, ռիսկը՝ արդարացված։ Այսօր մենք վստահ կարող ենք հայտարարել, որ հաջողությամբ ավարտին ենք հասցնում պլանավորված աշխատանքների առաջին փուլը։ Շարունակում ենք կարգավորել եւ վերացնել դեռ առկա մի շարք խնդրիներ։
Այսօր մեզ հետ համագործակցում են ավելի քան հարյուր հիսուն տնտեսություն՝ ողջ Հայաստանում։ Ըստ մեր մասնագետների վերջին գնահատականների՝ տնտեսությունների առավել քան ութսուն տոկոսը հատել են ռիսկային շեմը եւ սկսել են իրենց ճանապարհը տոհմային գլխաքանակի որակական, քանակական եւ այլ չափանիշների կայունացման ողղությամբ, մյուսները վստահ քայլերով, համբերատար զարգանում են։ Նախորդ ամիս մենք ունեցանք աննախադեպ քանակի, ակնկալվողից առավել բարձր որակի կենդանիների մթերում, անգամ վերջին եռամսյակում ձևավորված տնտեսություններից, ինչը ոգևորում և ուրախացնում է։
Այսօր մեր մասնագետները, արտերկրում ստացած գիտելիքների եւ սեփական փորձի հիման վրա տիրապետում են Շինշիլաների բուծման, բուժման, հիվանդությունների կանխարգելման, կերակրման, խնամքի, գրագետ սելեկցիայի եւ գնահատման բոլոր նրբություններին եւ փոխանցում են այդ փորձն ու գիտելիքները մեզ հետ համագործակցող տնտեսություններին։

Այսօր մենք այլևս կարիք չունենք կենդանիներ ներկրել, վաճառքի պահանջը՝ ամբողջ ծավալով ապահով է Հայաստանում՝ մեր հետ համագործակցող տնտեսություններում առկա գլխաքանակը։

Պատվերների համար կարող եք գրել մեզ՝ shinshila.am@gmail.com հասցեին, կամ զանգահարել Երկուշաբթիից-ուրբաթ ժամը 12։00 – 18։00, 093-375-341 կամ 041-357-357 հեռախոսահամարին։